Картинки по запросу տնտեսությունՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ Հայաստանից 2017 թվականի հունվարին արտահանվել է 27 մլն 788,6 հազար դոլարի պատրաստի սննդի արտադրանք:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, երբ արտահանվել էր 16 մլն 724,7 հազար դոլարի պատրաստի սննդի արտադրանք, այս տարվա ցուցանիշները ավելացել են 66,2 տոկոսով:

Ընդանուր առմամբ 2017 թվականի հունվարին արտահանման ծավալները կազմել են 121 մլն 471,4 հազար դոլար, իսկ 2016 թվականի հունվարին` 89 մլն 737,6 հազար, ինչը նշանակում է, որ արտահանման ծավալներն ավելացել են 35,4 տոկոսով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել