Картинки по запросу սուրբ գիրքՄեծ պահք, օր տասներորդ

Վերջին օրերին հայտնի կդառնա Տիրոջ տաճարի լեռը՝ հաստատված լեռների գագաթների վրա, կբարձրանա բլուրների վրա, և բազում ժողովուրդներ կշտապեն դեպի նա: Եվ շատ ազգեր կգան և կասեն. «Եկե՛ք բարձրանանք Տիրոջ լեռը և Աստծո տունը: Նա մեզ ցույց կտա իր ճանապարհները, և մենք կքայլենք նրա շավիղներով»:
Նա դատ կանի բազում ժողովուրդների մեջ և դատավճիռ կարձակի հզոր ազգերի համար: Նրանք իրենց սրերից խոփ կձուլեն, գեղարդներից՝ մանգաղ: Ոչ մի ազգ մյուսի վրա այլևս սուր չի բարձրացնի, և մարդիկ այլևս պատերազմել չեն սովորի: Յուրաքանչյուրը հանգիստ կառնի իր որթատունկի ու թզենու տակ, և ոչ ոք նրանց չի սարսափեցնի, քանի որ Ամենակալ Տիրոջ բերանը խոսեց այս ամենը: Թող ամեն ժողովուրդ իր ճանապարհով գնա, սակայն մենք մշտապես կգնանք մեր Տեր Աստծո անունով:
«Այն օրը, - ասում է Տերը, - կհավաքեմ նրանց, ովքեր ցիրուցան են եղել, և կընդունեմ նրանց, ովքեր հեռացել են, ինչպես նաև մերժվածներին: Ցրվածներից սերունդ կպատրաստեմ, իսկ հեռացածներից՝ հզոր ազգ, և Տերը կթագավորի Սիոն լեռան վրա այսուհետև մինչև հավիտյան:
(Միքիայի մարգարեություն 4:1-7)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել