«Ժողովուրդ» թերթը գրում է.

«8-ամյա կրթությամբ Արթիկի նախկին քաղաքապետ, իսկ ներկայումս Շիրակի փոխմարզպետ Խաչատուր Վարագյանը պարզվում է մեկ աշխատանքով չի բավարարվում: Նա մարզի ղեկավարման պարտականությունները տեղակալի կարգավիճակում կատարելուն զուգահեռ այլ աշխատանքի է հաճախում:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հանրապետական կուսակցությունը լքած Խաչատուր Վարագյանը անդամակցել է Հայ հեղափոխական դաշնակցությանը: Հիմա էլ` ՀՅԴ ռեյտինգային ընտրացուցակով իր թեկնածությունն է առաջադրել Շիրակի մարզում: Նրա վրա խնդիր է դրված` ձայներ հավաքել ՀՅԴ-ի օգտին:

Ինչպես հայտնի է, Վարագյանը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ «Հայռուսգազարդ»-ի տնօրեն եղած ժամանակ աշխատել է այդ համակարգում որպես Շիրակի մարզի ԳԳՄ տնօրեն: Մինչ օրս նա չի դադարեցնում «գազավիկի» իր գործունեությունը` ամուր կապեր ունենալով Շիրակի մարզի ԳԳՄ-ում: Պարզվում է` Խաչատուր Վարագյանը լինելով փոխմարզպետ, նաև շարունակում է օրվա մի մասն անցկացնել Շիրակի մարզի ԳԳՄ-ում: Ավելին` նա ԳԳՄ-ում պաշտոնական փաստաթղթեր է ստորագրում:

«Ժողովուրդ»-ը փորձեց անձամբ փոխմարզպետից պարզել, թե ինչպես է ստացվում, որ մարդիկ անգամ մի աշխատանք չունեն, սակայն նա երկու աշխատանքն էլ պահում է, բայց չստացվեց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել