Պաշտպանության նախարարի առեղծվածըԱդրբեջանի իշխանությունները փորձում են լուծել գերազանցապես լրագրողների և սոցցանցերում ակտիվ օգտատերերի հետ կապված խնդիրները։ Դրանք առավել ակնառու էին, երբ 2014-ի օգոստոսի սկզբին առաջնագծում լարվածության ժամանակ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունը հաճախ չէր մեկնաբանում զոհերի ու վիրավորների մասին տեղեկությունները. արդյունքում սկզբնաղբյուր էին դառնում այս կամ այն լրատվամիջոցի «սեփական աղբյուրները» կամ էլ որոշ օգտատերերի սոցցանցային գրառումները, որոնք երբեմն միմյանցից տարբեր տվյալներ էին փոխանցում։

Բաքում հատկապես ռազմական բնույթի տեղեկատվության վրա սահմանափակումներ է կիրառում և փորձում սեփական «սլիվներով» դաշտում բալանասավորում ապահովել:
Փետրվարյան միջադեպերից առաջ ադրբեջանյան լրատվականները հայտնել էին, որ Պնախարար, Զաքիր Հասանովն այցելել է հայ-ադրբեջանական ուժերի շփման գծին մոտ տեղակայված զորամասեր:
Հայկական կողմի մի շարք պատժից «ակցիաներից» հետո, (դիվերսիոն փորձի կանխում, ադրբեջանական զինուժի ոչնչացում, անօդաչու սարքի լիկվիդացում), այդ այրը դեռ դիրքերում է՞:

Կամ գուցե, վերջին ֆոտոռեպորտաժներն ու ֆոտոմոնտաժներն անձամբ իր ցուցումներով են հրապարակվում և տարծվու՞մ հանրությանը: Պաշտպանության նախարար Հասանովի ներկայությունն առաջնագծում այդպես էլ մնաց առեղծված:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել