Armenpress-ը գրում է.
 ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով ժամանեց Փարիզ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­ի թղթակիցը, Հանրապետության նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և այլք:
 Այցի ընթացքում նախատեսվում են ՀՀ Նախագահի հանդիպումները Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ, ինչպես նաև Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատների` Ազգային ժողովի և Սենատի նախագահներ Կլոդ Բարտոլոնի և Ժերար Լառշեի հետ: Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա նաև Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ: Փարիզում ՀՀ Նախագահը կայցելի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գրասենյակ, որտեղ հանդիպում կունենա կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանի հետ: Նույն օրը երեկոյան նախատեսվում է հանդիպում Եվրոպայի հայկական համայնքների ներկայացուցիչների հետ:  Այցի երկրորդ օրը Հանրապետության Նախագահը կմեկնի Լիոն: Սեր Սարգսյանը ծաղկեպսակ կզետեղի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին: Լիոնում նախատեսվում է նաև ՀՀ Նախագահի հանդիպումը քաղաքապետ Ժերար Կոլոմբի հետ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել