Картинки по запросу ադրբեջանԱրցախ այցելող արտասահմանցի ֆիզիկական անձանց նկատմամբ քրեական հետախպնդում նախաձեռնելուց բացի՝ Ադբեջանը այս անգամ անցել է Արցախում գործունեություն ծավալած արտասահմանյան ընկերություններին։
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը ԱԳՆ‐ի տրամադրած տվյալների հիմա վրա քրեական գործ է հարուցել Արցախում գործունեություն ծավալած մի շարք ընկերությունների դեմ:

Արցախի զարգացման համար շատ կարևոր է, որ այս ընկերությունների կողմից Ստեփանակերտ, Շուշի, Քարվաճառ, Քաշաթաղ և մի շարք այլ բնակավայրերում ստեղծվել են ձեռնարկություններ, ներդրումներ են արվել, ստեղծվել են աշխատատեղեր: Ու անկախ այն հանգամանքից, թե Ադրբեջանը ինչպես կարձագանքի՝ պետք է շարունակել աջակցել և գործունեության բարվոք միջավայր ստեղծել բոլոր այն ընկերությունների համար, որոնք, որ այսօր գործունեություն են իրականացնում կամ ցանկանում են ներդրումներ կատարել:

Ադրբեջանը քրեական գործեր հարուցելով լուրջ խնդիրներ չի առաջացնի այդ ընկերությունների համար, ընդամենը ժամանակային խնդիրներ կլինեն, որոնք մեծ հաշվով Արցախում չեն ազդի նշված ընկերութունների ներգրավածության վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել