Վերջերս ամենաշոշափվող թեմաներից մեկը երգչուհի Լուսինե Աղաբեկյանի ամուսնության մասին լուրերն են: Որքանո՞վ է դա համապատասխանում իրականությանը, եւ ո՞վ է Լուսինեի ընտրյալը: Ո՞ւր է կորել երգչուհին եւ ինչո՞վ է հիմա զբաղվում: Այս հարցերի պատասխաններն է փորձել պարզել NEWS.am STYLE-ի թղթակիցը:

Լուսինե, ինչո՞վ եք հիմա զբաղված կարիերայի առումով:

Աշխատում եմ տեսահոլովակի ուղղությամբ: Բացի այդ, կա շուրջ 4 երգ, որոնք դեռեւս ավարտին չեն հասցվել: Զբաղվում եմ այս ամենով ու ամենեւին էլ չեմ կորել:

Լուրեր են պտտվում, որ ամուսնացել եք, եւ Ձեր լռությունը դրանով է պայմանավորված...

Այո, ամուսնացել եմ: Իմ պրոդյուսեր եւ ռեժիսոր Արամայիս Հայրապետյանի հետ: Պետք է մի տեսահոլովակ նկարահանեինք: Հենց այդտեղ էլ նրան տեսա, ու ծանոթացանք:

Այսինքն՝ «Հայ Սուպերսթար»-ը փոխեց Ձեր կյանքը:

Այո: Դրանից հետո իմ առջեւ բացվեցին շատ դռներ, մարդիկ սիրեցին ու ճանաչեցին ինձ...

Բազմաթիվ երգեր եք կատարել: Կա՞ մեկը, որ առաջին իսկ հնչյունից մինչեւ վերջինը Ձերն է:

Այդպիսի երգերը շատ են: Բայց, թերեւս, կառանձնացնեի «Անձրեւը», որ գրել են Մարտին Միրզոյանն ու Ավետ Բարսեղյանը:

Կբացե՞ք Ձեր գաղտնիքը: Ի՞նչ է հարկավոր լավ երգչուհի դառնալու համար:

Լավ ձայն: Պետք է լինել աստղով եւ շատ աշխատասեր: Բացի այդ, ինձ համար ամենակարեւորն արտիստի մեջ հոգին է: Եթե կարողանաս փոխանցել այն, ինչ զգում ես, եթե հանդիսատեսն արտասվի կամ փշաքաղվի, ուրեմն դու երգչուհի ես:

Իսկ ինչպիսի՞ն պետք է լինի լավ կինը:

Խելացի ու հոգատար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել