630799888-west-ham-united-v-manchester-united-premier-league-850x560Araratnews.am-ը գրում է.

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ապաքինման ժամկետների մասին:

Պորտուգալացի մասնագետը հույս ունի, որ 28-ամյա ֆուտբոլիստը կկարողանա մասնակցել Անգլիայի Գավաթի քառորդ եզրափակչի` «Չելսիի» հետ հանդիպմանը:

«Նա չէր ապաքինվել «Բորնմութի» դեմ հանդիպման համար: Հավատում եմ, որ շաբաթվա ընթացքում, մասնավորապես հանգստյան օրերին, նա իրեն լավ կզգա և խնդիրներ չենք ունենա»,- Մոուրինյուի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել