Похожее изображениеՑանկացած պետության համար կենդանիների վարակիչ, այդ թվում` կենդանիների և մարդու համար ընդհանուր հիվանդությունների դեմ պայքարի կազմակերպումը և արդյունավետ իրականացումը առաջնային խնդիր է:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հարևան երկրներում առկա է կենդանիների վարակիչ հիվանդությունների ներթափանցման բարձր ռիսկայնություն, պետությունը իրականացնում է անասնահակահամաճարակային կանխարգելիչ և ախտորոշիչ միջոցառումներ:

Գործընթացների շրջանակներում կմշակվի անասնապահությամբ զբաղվող տնտեսությունների հաշվառման և գրանցման արդյունավետ ու մատչելի համակարգ, որը հետագայում կապահովի Հայաստանի տարածքում տնտեսությունների և անասնագլխաքանակի վերաբերյալ տեղեկատվական բազայի ստեղծումը՝ հստակ տվյալների առկայությամբ:

Աշխատանքներ են տարվում նաև ևս մեկ շատ կարևոր խնդրի՝ բրուցելոզի և այլ սուր վարակիչ հիվանդությունների հայտնաբերման և կանխարգելման նոր տեխնոլոգիաների ու մեխանիզմների ստեղծման ուղությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել