Похожее изображениеՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ այս տարի՝ հունվարին, պլաստմասե արտադրատեսակների, լվացող, մաքրող և օսլայող
միջոցների և օճառի արտադրությունը Հայաստանում ավելացել է:

2017 թվականի հունվարին պլաստմասե արտադրատեսակների արտադրության ծավալները կազմել են 885,2 տոննա`ավելանալով 56,7 տոկոսով: Համեմատության համար պետք է նշել, որ 2016 թվականի հունվարին արտադրությունը կազմել էր 564,9 տոննա։

Լվացող, մաքրող և օսլայող միջոցների արտադրությունն այս տարվա հունվարին կազմել է 93,7 տոննա` աճելով 27 տոկոսով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել