«Մեր տեղեկություններով Արարատի մարզում ՀՀԿ-ն իր կառույցներին ու թեկնածուներին հանձնարարել է օգնել իրենց կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ին, որ ապրիլի 2-ի ԱԺ ընտրություններին կարողանան հաղթահարել 5 տոկոսանոց նվազագույն շեմը։

Սոցիոլոգիական հարցումների համաձայն դաշնակցության նախընտրական վարկանիշը 4 տոկոսից ցածր Է։ Մարզում հատկապես ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով առաջադրված Արայիկ Գրիգորյանն ու նրա մարզպետ եղբայրը Արամայիս Գրիգորյանը, փորձում են իրենց համար ոչ այնքան օտար ՀՅԴ-ի համար ձայներ բերել, նրանք մարզում վերջին համապետական ընտրությունների ժամանակ համագործակցել են այդ կուսակցության հետ։ Արայիկ Գրիգորյանը 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին ՀՅԴ-ի մեծամասնական ցուցակով Էր պատգամավոր դարձել։ Մեզ չհաջողվեց Գրիգորյան եղբայրներից այդ առիթով մեկնաբանություն ստանալ, իսկ ՀՀԿ-ի Արարատի մարզի կառույցի ղեկավար, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, մեկնաբանելով մեր տեղեկությունը, ասաց –Առաջին անգամ ձեզանից եմ լսում և շատ զարմացած եմ։ Վստահեցնում է նա»,– պատասխանեց նա»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել