Արյունը պետք է մակարդվի: Այդպես մարմինը կանգնեցնում է արյունահոսությունը: Դուք տեսել եք արյան թանձրուկները վերքերից, քերծվածքներից հետո:

Բայց երբեմն արյան թանձրուկները լինում են ոչ տեսանելի: Ու երբ դա տեղի է ունենում, սարսափելի է. հենց թրոմբներն են սովորաբար լինում ինֆարկտների, կաթվածների, սրտի նոպաների և այլ բժշկական լուրջ խնդիրների պատճառ:

Ներկայացնում ենք, թե ինչպես նախօրոք իմանալ, որ դուք կամ ձեր մտերիմներից մեկը կարող է թրոմբի խնդիր ունենալ։

1. Որևէ վերջույթի այտուց

Սովորաբար նման բան լինում է, երբ մարդը խորը երակների թրոմբոզ է ունենում: Դրա պատճառով արյան հոսքը մարմնի որոշ մասեր վատանում է, և կենսականորեն կարևոր ներքին օրգաններ դադարում են անհրաժեշտ քանակի թթվածին ստանալ:

Սա շատ վտանգավոր է, ուստի պետք չէ անտեսել այտուցները, հատկապես՝ ոտքերի:

2. Ցավեր ոտքերում

Խորը երակների թրոմբոզի ընդհանուր նշան են հաճախակի ցավերը և ծակծկոցը ոտքերի ստորին մասում: Հատկապես վտանգավոր է, եթե դա ուղեկցվում է հաճախակի ջղաձգություններով:

Ուստի նման դեպքում դիմեք բժշկի:

3. Տարօրինակ կարմիր գծեր մաշկի վրա

Կապտուկը թրոմբի ևս մեկ ձև է: Բայց եթե տեսնում եք կարմիր գծեր, որոնք գտնվում են երակներին զուգահեռ, դա պարզապես կապտուկ չէ: Անհապաղ բժշկի դիմեք:

Այդ կարմիր գծերը նաև սովորաբար շատ տաք են լինում շոշափելիս:

4. Ցավ կրծքում խորը ներշնչելիս

Սա կարող է խոսել այն մասին, որ արյան թանձրուկներ են սկսել կուտակվել արդեն թոքերում:

Դա մահացու վտանգավոր է, հանգուցալուծումը կարող է ցանկացած պահի վրա հասնել: Այդպիսի դեպքերում պետք է անհապաղ բժշկի դիմել:

5. Հևոց

Խոսքն այն դեպքերի մասին չէ, երբ սանդուղքով 15-րդ հարկ եք բարձրացել, այլ երբ հևոցն «առանց պատճառի է»: Այն ևս կարող է խոսել թոքերի շուրջ արյան թանձրացման մասին: Սովորաբար այն նաև ուղեկցվում է հանկարծակի գլխապտույտով:

Այս ախտանիշերից ցանկացածը պետք է ձեզ ստիպի անհապաղ բժշկի դիմել:

6. Անբացատրելի հազ

Եթե առանց պատճառի եք հազում (այսինքն՝ մրսած չեք, չեք ծխում, իսկ ռենտգենը ցույց է տվել, որ թոքերը մաքուր են), պետք է ավելի հաճախ ուշադրություն դարձնեք սրտի ռիթմին և շնչառության ռիթմին:

Եթե հազն ուղեկցվում է կրծքավանդակում ցավով, անհամաչափ ռիթմով կամ անբացատրելի հևոցով, պետք է բժշկի դիմեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել