Image result for соловьевԱպրիլի 5-ին, Երևանում հանդիպելով հայկական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ և պատասխանելով վերջիններիս հարցերին, ռուսաստանցի հայտնի լրագրող, «Մենամարտ» թոք-շոուի հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը անդրադարձել է ապրիլյան պատերազմի ժամանակ ՀՀ դիվանագիտությանը և կոնկրետ ՌԴ-ում ՀՀ դեսպանատան գործունեությանը, ավելի ճիշտ՝ հանցավոր անգործությանը։
«Ո՞վ է Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանը, ո՞վ, Դուք նրան գիտե՞ք։ Ի պաշտոնե գուցե գիտեք, իսկ ո՞վ է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանը՝ Փոլադ Բյուլբյուլօղլին, նա վառ անհատականություն է։ Ես մի բան չեմ հասկանում։ Նայեք, թե որքան էթնիկ հայեր կան ՌԴ Պետդումայում, սենատորներ։ Երբ սկսվեցին ապրիլյան իրադարձությունները, որտե՞ղ էին նրանք, ինչո՞ւ Պետդումայում լսումներ չնախաձեռնեցին, որտե՞ղ էր դեսպանն ու նրա գործունեությունը, որտե՞ղ էր այն անձանց ակտիվությունը, որոնք պետք է ոտքի կանգնեին և ասեին. «Ահա սրանք են մեր հետաքրքրությունները, և այլն, և այլն»։ Այդ օրերին դեսպանը պետք է լիներ ամենուր և զանգ հնչեցներ։ ՀՀ դիվանագիտության ոչ բոլոր հնարավորություններն են գործի դրվում»,- հայտարարել է Սոլովյովը։
ՀՀ դիվանագիտության ոլորտում տիրող նողկալի վիճակի մասին արդեն բարձրաձայնում են հայերի օտարերկրացի բարեկամները։
Այս պարագայում շատ տհաճ և վիրավորական են Սոլովյովի համեմատականները, Հայաստանի և Ադրբեջանի մոսկովյան դեսպանատների մասին նրա դիտարկումները։ Սակայն ճշմարտությունը մեկն է՝ Սոլովյովը ոչ միայն շատ ճիշտ է բնութագրում Մոսկվայում ՀՀ դեսպանատան անիմաստ և անտրամաբանական գործունեությունը, այլև կասեի, որ բավական մեղմ է դա մատուցում՝ փորձելով չվիրավորել մեզ։
Մեկ տարի առաջ ես ինքս եմ առնչվել այդ դեսպանատան հանցավոր անգործությանը, երբ ապրիլի 19-ին մասնակցեցի Մոսկվայում Ռուսաստանի Ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում (РИСИ) տեղի ունեցած միջազգային չորրորդ՝ «Ռուսաստանի ռազմավարությունը Կովկասում՝ գլոբալ մարտահրավերների և վտանգների համատեքստում» թեմայով գիտաժողովին։ (https://web.facebook.com/gagik.hambaryan/posts/1019745778109371?_rdr) Facebook-յան էջումս գրառում կատարեցի և հայաստանյան ԶԼՄ-ներից մեկին հարցազրույց տվեցի։ Մեկ շաբաթ անց Մոսկվայում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանի անգրագետ գրչակներից մեկը վախկոտ առնետին բնորոշ մի նամակ էր հղել իմ գործատուին։ Այդ ճիվաղ անգրագետը փորձել էր ինձ մեղադրել թուրք-ազերիների պատվերները կատարելու մեջ։ Այո՛, այդ մեթոդներով է գործում ՌԴ-ում ՀՀ դեսպանատուն-դուքյանը։ Եթե քննադատության է ենթարկվում, ապա ամենահեշտ միջոցը քննադատողին դավաճանի պիտակ կպցնելն է։ Հետաքրքիր է, դեսպան Եսայանը հայ ժողովրդի բարեկամ Վ. Սոլովյովին ինչպե՞ս է բնութագրելու և ու՞մ պատվերները կատարելու մեջ է մեղադրելու՝ սեփական բացթողումները վերջինիս կողմից բարձրաձայնելու համար։
Վերջին շրջանում ավելի բացահայտ է երևում հայկական դիվանագիտության խղճուկ վիճակը։ Բելառուսում ՀՀ դեսպան Ա.Խաչատրյանը բլոգեր Լապշինին Բելառուսի կողմից Բաքվին հանձնելուն վերաբերող իր հարցազրույցով մեկ անգամ ևս ապացուցեց, որ նա և դիվանագիտությունը անհամատեղելի են։
Հ.Գ. Ցավով պետք է արձանագրեմ, որ ՀՀ ԱԳՆ-ն հիմնականում դարձել է ժամկետնանց պաշտոնյաների և ՀՀ-ից «կամովին արտաքսված» որոշ հարուստների հանգրվանը։
Մեր դիվանագիտության «ուստաները» շատ են սիրում ՀՀ ԱԳՆ-ի բացթողումները և սայթաքումները բացատրել նրանով, որ դիվանագետի աշխատանքը չի երևում։ Համաձայն եմ, որ շատ դեպքերում աշխատանքը չի երևում, բայց ԱՐԴՅՈՒՆՔԸ պետք է պարտադիր երևա։ Մեր պարագայում ո՛չ աշխատանքն է երևում, ո՛չ էլ, առավել ևս, արդյունքը...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել