Image result for ռեինկարնացիա2013 թվականին «Ռեինկարնացիա» խմբի քարոզչական երգի կատարմամբ իր քարոզարշավի մեկնարկն ազդարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը: Այո՛, այո՛, սիրելի ֆեյսբուքի «Ստատուսչիներ», հենց էդ նույն «Ռեինկարնացիան», որին ներկայումս քննադատում եք ՀՀԿ-ի համար քարոզչական տեսահոլովակ պատրաստելու համար: Պարզ է, որ քաղաքական ամնեզիան մեր երկրի թե՛ բնակչության, թե՛, առավել ևս, ակտիվ քաղաքական դիրքորոշում ունեցող ակԾիվիստների շրջանում գերակշռող դիագնոզ է, բայց այ ամբիվալենտությունը շատ բացասական երևույթ է: Եթե դուք ընդհանրապես կողմ չեք մշակույթի ճյուղ համարվող երգարվեստի քաղաքական գործընթացներում ներգրավվելուն, դա ուրիշ հարց է, բայց եթե դուք ուղղակի դեմ եք, որ «Ռեինկարնացիան» երգի ՀՀԿ-ի կամ որևիցե այլ իշխանական կուսակցության համար, ապա դա այնքան էլ չի նշանակում, որ չեք ցանկանում քաղաքականացված երգարվեստ ունենալ: Այլ դա նշանակում է, որ դուք ուղղակի քաղաքական կոնյուկտուրայում մի լաաավ թաթախված մարդ եք և պատեհ առիթն օգտագործում եք միայն ձեր կարճաժամկետ մարտավարական խնդիրները լուծելու համար: Կարճ ասած՝ քաղաքական պատեհապաշտությունը խառնում եք անաչառ վերաբերմունքի հետ, և արդյունքում Հռոմի Պապից ավելի կաթոլիկ երևալու մոլուցքը ուղղակիորեն նպաստում է ՀՀԿ-ի քարոզչական նյութի տարածմանն ու հանրության ավելի լայն շրջանակների սեփականություն դառնալուն: Այսինքն՝ բոլոր դեպքերում նմանատիպ օպորտունիզմը միայն վնասում է ձեր իսկ ունեցած նպատակներին, իսկ նույն հարցին երկակի ստանդարտներով մոտենալը միայն մեծացնում է ձեր արտահայտած կարծիքի խոցելիությունը:
Հ.Գ.1 Արևմուտքում շոու բիզնեսի ներգրավվածությունը քաղաքական գործընթացներում բավականին սովորական երևույթ է և հասարակության կողմից բավականին հանգիստ է ընդունվում: Ավելին՝ կոնկրետ Միացյալ Նահանգներում շոուբիզնեսի ներկայացուցիչները ռեալ կարծիք ձևավորողներ են: Այլ հարց է՝ վերոգրյալն ընդունելի է ինձ համար, թե ոչ, կամ կիրառելի է ՀՀ-ում, թե ոչ, բայց ցանկացած երևույթի մասին կարծիքը պետք հնարավորինս զերծ լինի երկակիությունից, որպեսզի չվերածվի շարքային նախընտրական մանիպուլյացիայի:
Հ.Գ.2 Հա, մեկ էլ մի կարևոր արձանագրում. հաշվի առնելով հասարակական բևեռացվածությունը՝ ընտրությունների նկատմամբ հանրության վստահության աստիճանը, ինձ համար ընդունելի չէ հանրության շրջանում հեղինակություն վայելող որևէ խմբի կողմից որևէ քաղաքական ուժին սատարելը, բայց այդ երևույթն ինձ համար հավասարապես ընդունելի չէր 2013-ին, երբ «Ռեինկարնացիան» երգեց Րաֆֆու քարոզարշավին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել