Հիմնական հետաքրքրությունները` բլոգեր, սոցիալական ցանցեր, նոր մեդիա, տեղեկատվական անվտանգություն:

Նախընտրական քարոզչությունը դեռ նոր է մեկնարկում, սակայն քաղաքական ուժերն արդեն սկսել են օգտագործել սոցցանցերը: Իհարկե, կան ֆեյքեր և կան ֆեյքերին հավասար քարոզիչներ: Սակայն այսօր կխոսենք Ֆեյսբուքի գովազդային հարթակի կիրառման մասին:

Անկասկած, անհնարին է մոնիթորինգ անել տեղադրվող գովազդի ամբողջ ծավալը, սակայն արդեն հայտնված գովազդից կարելի է եզրակացություն կազմել մոտեցումներից: Օրինակ՝ «Ելք» դաշինքի բոլոր թեկնածուները հիմա որպես հանրային դեմքեր բացում են առանձին անհատական էջեր և գովազդում դրանք Ֆեսյբուքի միջոցով, ինչը բավականին վիճելի որոշում է, քանի որ էջերը նոր են բացվում և դժվար հասցնեն շատ ընթերցող հավաքել մինչև ընտրությունները:

Մյուս կողմից, եթե անհատական գովազդով ներկայանալու խնդիր է դրված, ապա էջի կիրառումը դառնում է օգտակար, քանի որ Ֆեյսբուքը հաշիվների միջոցով թույլ չի տալիս աշխատել, միայն էջերի: Էջի հնարավորություններից օգտվում է, օրինակ՝ Վահե Էնֆիաջյանը, որն ավելի շահեկան վիճակում է, քանի որ ավելի երկար պատմություն և ավելի շատ ընթերցողներ ունեցող էջ է օգտագործում.

«Ելքից» Նիկոլ Փաշինյանը նույնպես ունի մեծ լսարան և օգտագործում է էջը ոչ միայն քարոզչության, այլև պրակտիկ հայտարարությունների համար.

Թեկնածուների անհատական էջերով գովազդվում են նաև կուսակցական նյութերը.

Ընդհանրապես, կարելի է նկատել, որ որոշ քաղաքական ուժեր չարաշահում են հեշթեգերի կիրառումը.

Հանդիպում են նաև անհասկանալի դեպքեր, երբ որպես տարածող էջ ներկայանում են քաղաքական ուժերի հետ անմիջական կապ չունեցող էջերը: Երևի այսկերպ փորձ է արվում տպավորություն ստեղծել, որ ժողովուրդն էլ է իրենց պես մտածում: Կամ էլ գովազդ տեղադրողը պարզապես չի էլ խորանում այդ հարցի մեջ.

Այստեղ նույնպես ստեղծում են տպավորություն, որ խոսում է ժողովուրդը, ոչ քաղաքական գործիչը.

Պատահում են առավել զարհուրելի դեպքեր, երբ ոմն «Լե Ռուդվոլֆ էներգետիկ ըմպելիք»-ը առաջարկում է ընտրել թեկնածուին բավականին աննախադեպ ոճով.


Գովազդ տեղադրողներրը հաճախ ուշադիր չեն, չեն գնահատում Ֆեյսբուքում տեղադրված նյութերի ներկայացումը: Օրինակ՝ «ՕՐՕ» դաշինքի տվյալ գովազդում առաջնորդների դեմքերը գտնվում են սոցցանցից դուրս.

Իսկ տվյալ դեպքում՝ ՀՅԴ թեկնածուի ասածը գրեթե անհնարին է կարդալ առանց մանրադիտակի.

Բացի ակնհայտ քաղաքական գովազդից՝ ասպարեզ են դուրս գալիս անհասկանալի աղբյուրները: Օրինակ՝ ինչ-որ էջ տեղադրում է իր մոտ «Ազատության» նյութը: Իհարկե, այստեղ կա քաղաքական քարոզչություն, որտեղ փորձ է արվում թաքցնել իրական սկզբնաղբյուրը.

Ցանցում հայտնվել է հումորով պատրաստված «Զվարճալի ընտրություններ» անանուն էջը: Կարելի էր ենթադրել, որ նյութը ստեղծվել էր պարզապես ինչ-որ անհայտ ակտիվիստների կողմից: Սակայն, երբ հանդիպում է երկրորդ տեսանյութի վճարովի տեղադրված գովազդը, հասկանալի է դառնում, որ ամեն բան այդքան էլ պարզ չէ.


Պատահում են նաև զավեշտալի դեպքեր, երբ քաղաքական գործընթացները օգտագործվում են խաղ տարածելու համար: Գովազդը դրվում է գովազդի վրա, ուղեկցում այսպիսի բառերով՝ HAYEREN TRANSLITOV GRAC> MI AREQ SENC BANER< SA XAX CE:

Սամվել Մարտիրոսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել