1487414354Araratnews.am-ը գրում է.

Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով որևէ փոփոխություն չկա. նրան հնարավորություն է ընձեռնվել հեռախոսով զրուցել հարազատների հետ: Այս մասին Ria.ru-ի հաղորդմամբ՝ հայտնել է Լապշինի փաստաբան Էդուարդ Չերնինը:

Փաստաբանը, նախկինի պես, տեղյակ չէ, թե երբ է սկսվելու բլոգերի գործով դատական գործընթացը:

Նշենք, որ Լապշինի դեմ երկու քրեական գործ է հարուցված, որով նրան սպառնում է 8-15 տարվա ազատազրկում:

Փետրվարի 7-ին Բելառուսի Գերագույն դատարանը մերժել էր ռուս-իսրայելցի հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնելու որոշման դեմ ներկայացված բողոքը, և նույն օրը բլոգերին արտահանձնել էին Բաքու:

Հիշեցնենք, որ Մինսկի ոստիկանությունը Լապշինին ձերբակալել էր 2016-ի դեկտեմբերի 15-ին, ով բնակվում է Մոսկվայում և գրում ռուսերեն հեղինակավոր Travel Blog-ի համար: Նա հետախուզվում է Ադրբեջանում՝ 2011-ի ապրիլին, 2012-ի հոկտեմբերին և 2016-ի հունիսին Լեռնային Ղարաբաղ այցելելու, ինչպես նաև իր բլոգում Ադրբեջանի քաղաքականությունը քննադատելու համար: Ադրբեջանը 2011-ին նրան ներառել էր իր կողմից հետախուզվող անձանց ցուցակում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել