ՖՈՏՈ. Ես ընկալվում էի որպես ոչ լուրջ երգչուհի, բայց իրենց «ինադու» առաջ գնացի. Ալլա ԼևոնյանArmlur.am-ը գրում է.

«Ժողովուրդ»-ը շարունակում է ներկայացնել «Միլիոնից մեկը» խորագրով շարքը, որի շրջանակում անդրադարձ ենք կատարում հանրության լայն շրջանակների կողմից արդեն իսկ ճանաչված անձանց, մասնավորապես շոուբիզնեսցիների անցած ճանապարհին, նրանց հաղթահարած խոչընդոտներին եւ նպատակներին, որոնց, գուցե, այդպես էլ չհաջողվեց հասնել: Մենք խոսում ենք հայտնի լինելու դժվարությունների եւ դրա ընձեռած առավելությունների մասին:

Այսպիսով՝ «Ժողովուրդ»-ի հերթական զրուցակիցը երգչուհի, Հայաստանի վաստակավոր արտիստ Ալլա Լեւոնյանն է:

Արդուկն էլ միացնեիր` «Հայաստանն» էր երգում Հանրության կողմից ճանաչված լինելու առաջին բերկրանքը զգացել եմ 1993-ին, երբ նոր էի ընդունվել «Արձագանք» ստուդիա:

Այստեղ գրեցի «Օտարական» երգը, ապա այդ եւ «Վերադարձիր» երգերով մասնակցելով ամենամսյա «Բոհեմ» մրցույթ-փառատոնին` արժանացա 1-ին մրցանակի:

Դա շատ պատասխանատու, բայց նաեւ հաճելի պահ էր: Դրանից հետո արդեն ավելի լայն զանգվածների կողմից ճանաչվեցի 1998-ին, երբ կատարեցի «Հայաստան» երգը: Գիշերը գրեցի այդ գործը, առավոտյան արթնացա ու արդեն հայտնի էի:

«Հայաստանը» հնչում էր մեքենաների միջից, ամեն անկյունից: Ինչպես Արթուր Գրիգորիչն է ասում, արդուկն էլ միացնեիր՝ այդ երգն էր երգում: Այդ ժամանակ գիտակցեցի, որ պետք էր պահել այն, ինչին հասել էի, պետք էր գրել մեկ այլ երգ, որը չէր զիջի նախորդին: Եվ դա եղավ «Հոյնարը»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել