Համացանցում հայտնված ՀՀԿ-ի նախընտրական տեսահոլովակը, որի երգը կատարում է «Ռեինկարնացիա» խումը, բուռն քննարկումների առիթ է տվել: 

Խմբի մենակատար Ռոլանդ Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում նման գրառում է կատարել. «Հիշեցնում եմ բոլոր աջ և ձախակողմյան դատարկագլուխներին!!! Մենք Երդվյալ անկուսակցականներ ենք!!! Խնդրում եմ չքաղաքականացնել!!! Музикант No Politika!!!!»:

Ի դեպ՝ Ժառանգություն կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանը ՀՀԿ-ի տեսահոլովակի մասին հետևյալ գրառումն է կատարել.  «Ես միշտ ասել եմ՝ ՀՀԿ-ի ներսում կան բազմաթիվ կարգին մարդիկ, ովքեր աշխատում են Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի դեմ: Ռեինկարնացիայի ընտրությունը չէր կարող պատահական լինել ու սենց ղժժալու հնարավորություն կարար մեզ տար միայն մեր մարդը ՀՀԿ-ում: Կարծում եմ՝ իշխանափոխությունից հետո պետք է նրան գտնել ու պրիզ տալ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել