Картинки по запросу արտահանումՆերդրումային ծրագրերի հավաքագրումը անցում է կատարել գործնական փուլ: Որպես օրինակ՝ կարելի է նշել Կոտայքի մարզի Արգել գյուղում տեղակայված գործարանի ներդրումային ծրագիրը:

Բազալտե թելքի գործարանը ավելի վաղ իր արտադրանքը արտահանում էր Ռուսաստան, սակայն ռուբլու փոխարժեքի տատանումից հետո ստիպված եղավ դադարեցնել: Ներկայումս ընկերությունը Եվրոպայում ավարտում է սերտիֆիկացման գործընթացը:

Ներդրումային ծրագրերի շրջանակներում ընկերությունը դիմել էր գործադիր մարմնին՝ շինարարության մեջ բազալտե կոնստրուկցիաներ կիրառելու թույլատվություն ստանալու նպատակով և ստացել դրական պատասխան:

Ներկայումս ընկերությունը համագործակցում է Ասիայում աշխատող շինարարական երկու ընկերությունների հետ և նրանց պատվերով իրականացնում սերտիֆիկացում: Գործընթացի ավարտից հետո ընկերությունները կկնքեն կանոնավոր մատակարարումների պայմանագիր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել