Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- կարագ - 200 գր
- շաքարի փոշի - 130 գր
- ալյուր - 350 գր
- ձու - 1 հատ
- վանիլին - 1 պտղունց
- աղ - 1 պտղունց
- փխրեցուցիչ - 0,5 թ/գդ
- Ինչպես նաև՝
- ձվի դեղնուց - 1 հատ
- գետնանուշ - 65 գր
Պատրաստման եղանակ
- Բոլոր բաղադրիչները, բացի ալյուրից, լցնում ենք ամանի մեջ և լավ հարում: Կամաց-կամաց ավելացնում ենք ալյուրը և խմոր հունցում:
- Խմորը գրտնակում ենք և մեր նախընտրած ձևով կտրատում: Դնում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ և 20 րոպեով տեղափոխում սառնախցիկ:
- Գետնանուշը կեղևազրկում և մանրացնում ենք: Խմորը հանում ենք սառցախցիկից և վրան ձվի դեղնուց քսում:
- Այնուհետև թաթախում ենք մանրացված գետնանուշի մեջ:
- Կրկին դնում ենք նույն ձևամանի մեջ և թխում 200 աստիճան տաքացրած ջեռոցում 15-20 րոպե:
- Ահա և վերջ:
- Թեյելու ժամանակն է:
Շատ համեղ թխվածքաբլիթ է ստացվում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել