Image result«Վաղուց հայտնի է, որ կանանց կյանքի տևողությունն ավելի մեծ է, քան տղամարդկանցը: Բայց իրենց երկարակեցության համար կանայք վաղ ծերացումով են վճարում: Ամերիկացի գիտնականների վերջերս կատարած հետազոտությունները ցույց են տվել, որ կանանց «ակտիվ շրջանը» մի քանի տարով պակաս է տևում, քան տղամարդկանց դեպքում: Նրանք ավելի շուտ են սկսում գանգատվել կենսական էներգիայի կորստից և ուժերի անկումից»,- հայտնում է newsyou.info-ն:

Հետազոտողները բացատրում են, որ «ակտիվ շրջանը» կարելի է սահմանել որպես մարդու կյանքի շրջան, երբ նա լուրջ առողջական խնդիրներ չունի: Նաև այդ ժամանակ նրա կենսական տոնուսը և աշխատունակությունը առավելագույն մակարդակի վրա են լինում: Ըստ գիտնականների՝ կյանքի այդ հատվածը, որը մի քանի տասնամյակ է տևում, կարելի է անվանել մարդու կյանքի ամենաորակյալ շրջանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել