Կա մի բան, որի մասին մենք փորձում ենք, որքան հնարավոր է, քիչ մտածել։ Այն մեզ վախեցնում է, երբ բախվում ենք նրան իրականության մեջ։ Այն մեզ անհանգստացնում է, քանի որ չենք կարողանում նրան ղեկավարել։ Մենք շատ ենք վախենում նրանից, քանի որ մեկ անգամ ընկնելով նրա մոտ հյուր՝ այլևս երբեք չենք կարող վերադառնալ։ Բայց մենք գիտենք, որ այն գոյություն ունի, և մի օր անպայման նրան կհանդիպենք։

1. Մարդկության ամբողջ պատմության ընթացքում մահացել է մոտ 100 միլիարդ մարդ։

Աշխարհի մարդկության ներկայիս թվաքանակը մոտ 7.4 միլիարդ է։ Մոտավոր հաշվարկներով՝ ընդհանուր առմամբ Երկրի վրա բնակվել է 107 միլիարդ մարդ։ Եվ դա նշանակում է, որ քիչ թե շատ հաստատված մարդկության պատմության ընթացքում մոլորակի վրա տեղի է ունեցել ավելի քան 100 միլիարդ մահ։

2. Մահվանից երեք օր անց ֆերմենտները, որոնք մարսում էին ձեր կերածը, սկսում են մարսել ձեզ։

Մարսողության ժամանակ ստամոքսը կերակուրը մարսելու համար ֆերմենտներ և թթու է արտադրում։ Իսկ աղիքների ներքին բջիջները սկսում են մեծ քանակությամբ աղաթթու (HCl) արտադրել։ Եվ ահա մահվանից 3 օր անց այս ֆերմենտներն ու թթուները սկսում են քայքայել մարմինը։

3. Մահանալիս մարդու լսողությունն «անջատվում է» ամենավերջում։

4. Էվերեստ լեռան վրա կա ավելի քան 200 մարմին, որոնք օգտագործվում են գագաթը հասնելու համար որպես տեղորոշիչ։

5. Խաչելությունը՝ որպես օրինական մահապատիժ, մինչև հիմա կիրառվում է Սուդանում և Սաուդյան Արաբիայում։

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել