Image result for արմեն աշոտյանՈւզում եմ, որ գալիք ամիսը մենք ներկայացնենք, խոսենք, բանավիճենք Հայաստանի ապագայի մասին:

Ուզում եմ լսել բովանդակային և պրոֆեսիոնալ քննարկումներ:

Ուզում եմ տեսնել փոխադարձ հարգանք, բարեկրթություն և ինտելեկտ:

Ուզում եմ չլինի սուտը, կեղծիքը, զրպարտությունը, չարությունն ու խարդավանքը:

Ուզում եմ, որ մեր քաղաքացիները կատարեն իրենց ընտրությունը գիտակցված, հավատալով, որ իրենց ձայնը լսելի է և որոշիչ:

Ուզում եմ, որ մեր ներքին տարաձայնություններով հանդերձ՝ համախմբված և համերաշխ մնանք արտաքին սպառնալիքների հանդեպ:

Ուզում եմ, որ ապրիլի երկուսը լինի մեր պետականության ամրապնդման օրերից մեկը, հիշելով, թե ինչպես անցյալ տարի իրենց կյանքի և արյան գնով պատշպանեցին Հայաստանի և Արցախի գոյությունը մեր տղաները:

Ուզում եմ հաջողություն եմ մաղթել բոլոր քաղաքական ուժերին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել