Բոլորն էլ գիտեն շաքարախտի հիմնական նախանշանները՝ ծարավի զգացողություն, ձեռքերում և ոտքերում թմրածություն:

Բայց գոյություն ունեն քիչ հայտնի նախանշաններ, որոնք խոսում են 2-րդ տեսակի շաքարախտի մասին:

Բոլոր նախանշաններն իմանալով՝ կարող եք անմիջապես միջոցներ ձեռնարկել դրա դեմ:

Ներկայացնում ենք շաքարախտի 5 նախանշաններ, որոնց մասին, թերևս, դուք գաղափար անգամ չունեք:

1. Մաշկի գունազրկում

Մաշկի վրա կարող են ի հայտ գալ մուգ կամ մուգ մանուշակագույն կետեր՝ հիմնականում պարանոցի ետևի, հոնքերի և ծնկների հատվածում. սրանք նախնական նշաններն են այն մասին, որ արյան մեջ շաքարի քանակությունը բարձրացել է:

Մերիլենդի մաշկաբաններից Սանջի Սայինին նշում է, որ այսպիսի նախանշանների դեպքում առաջին բանը, որ պետք է անի հիվանդը՝ արյան մեջ շաքարի մակարդակը ստուգելն է:

2. Տեսողության լավացում

Շատ հաճախ մարդիկ տեսողության թուլացումը կապում են շաքարախտի հետ, սակայն հակառակը նույնպես հնարավոր է: Սա տեղի է ունենում այն պատճառով, որ շաքարային գնդիկները տեղաշարժվում են ամբողջ օրգանիզմով մեկ, այդ թվում՝ աչքերի հատվածով, ինչն էլ ազդում է տեսողության վրա:

3. Ոչ մի կերպ չհանգստացող քոր

Երբեմն շաքարախտով տառապող նոր հիվանդները նշում են, որ ձեռքերի, ոտքերի ստորին հատվածներում անընդհատ քոր են զգում: Այս նախանշաններին պետք է մեծ ուշադրություն դարձնեն բժիշկները:

4. Լսողության հանկարծակի վատացում

Չնայած լսողության հանկարծակի վատացումը կարող է պատահել տարիքի հետ, սակայն այն կարող է նաև շաքարախտի նախանշան լինել, որը չպետք է անտեսել: Հետազոտությունները ցույց են տվել, որ շաքարախտն ազդում է ներքին ականջի նյարդերի վրա, վնասում դրանք, ինչն էլ հանգեցնում է լսողության վատացման:

5. Խռմփոց

Այս նախանշանի պատճառը դեռևս բացահայտված չէ, սակայն գիտնականներն ասում են, որ հնարավոր է՝ կապ գոյություն ունի սթրեսի հորմոնների և արյան մեջ շաքարի բարձր մակարդակի միջև:

Բժիշկ Օսամա Համդին պնդում է, որ 2-րդ տեսակի շաքարախտ ունեցող հիվանդների կեսը քնի խանգարումներ ունեն: Կանադայում վերջերս արված հետազոտությունները ցույց են տվել, որ անքնությամբ տառապող հիվանդների 23%-ի մոտ շաքարախտ է հայտնաբերվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել