Картинки по запросу զարուհի փոստանջյանՏխուր է հետևել այն «քաղաքացիական պատերազմին», որը սկսվել է նախկին Ժառանգության բեկորների միջև։ Ճիշտ են ասում, որ չկա ավելի սարսափելի բան, քան երբ եղբայրը եղբոր դեմ է դուրս գալիս։ Սա, փաստորեն, ճիշտ է նաև կուսակցական եղբայրության հարցում։

Հետևելով, թե ինչպես են իրար հոշոտում Ստյոպա Սաֆարյանը, Հովսեփ Խուրշուդյանը, Իզաբելլա Աբգարյանը, Արմեն Մարտիրոսյանը, Զարուհի Փոստանջյանը և այլք, իրոք մեծ ցավ եմ ապրում։ Երբեք չեմ եղել Ժառանգության մեծ համակիր ու չեմ կարող ասել, որ կողմ եմ եղել երկրի զարգացման իրենց պատկերացումներին, բայց մի բան կար Ժառանգությունում, որ աչք էր շոյում՝ համեմատած մնացած քաղաքական ուժերի հետ։ Դա քաղաքակիրթ միջանձնային հարաբերություններն էին (թերևս, բացի Փոստանջյանից) ու առաջին հերթին՝ միմյանց նկատմամբ։

Հիմա դա էլ չկա։ Եթե տեսնեք, թե սոցցանցերում ինչ չարությամբ են իրար բզկտում նախկին ժառանգականները, անգամ Շմայսի նկատմամբ կսկսեք պատկառանք զգալ։ Մինչդեռ դա չի կարող նրանցից որևէ մեկին լավ ձևով բնութագրել, որովհետև երբ սեփական կուսակցությունը փլվում ու պառակտվում է, դա առաջին հերթին այդ քաղաքական թիմի պարտության մասին է վկայում, իսկ թիմի պարտության մեջ մեղքի իրենց չափաբաժինն ունեն դրա բոլոր անդամներն անխտիր։ Ու փոխանակ հասկանան սա ու փորձեն հետևություններ անել, նրանք էլ ավելի են մեծացնում հիասթափության կշիռը, երբ սկսում են միմյանց հաշվին աչոկ հավաքել, նախկին կուսակցին նսեմացնելու միջոցով կայանալու խղճուկ փորձեր անել։

Ամո՛թ, տիկնայք և պարոնայք նախկին ժառանգականնե՛ր, հազար ամո՛թ։ Եթե իրար նկատմամաբ եք այս կերպ վարվում, բա վաղը ոչ յուրայինների հետ ինչպե՞ս կվարվեք, եթե առուներդ մի հունով չհոսեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել