«Վարչապետ Կարեն Կարապետյանի սկանդալային հայտարարությունները, թե ապրիլյան պատերազմի օրերին բանակն ունեցել է վառելիքի որակի խնդիր, ինչի պատճառով ռազմական տեխնիկան հնարավոր չի եղել աշխատեցնել, շարունակում է ամենատարբեր մակարդակներով քննարկվել։ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում երեկ ասել է. «Ես համարում եմ, որ եթե այդպիսի տեղեկություններ կան, ապա իրենք պետք Է զբաղվեն»։ Իսկ ահա պաշտպանության ներկայիս նախարար Վիգեն Սարգսյանն ընդհանրական հայտարարություններով փորձել Է «ցրել» թեման, նա վարչապետի հայտարարությունը որակել է ակտուալ, արդիական։ Իսկ դիտարկմանը, թե վարչապետի հայտարարությունը վերաբերում էր չաշխատող տեխնիկային, նախարարը առանց պատասխանելու հեռացել Է։ «Ժողովուրդ»–ը ՀՀ նախագահի գլխավոր ռազմական տեսուչ Միքայել Հարությունյանից հետաքրքրվեց՝ զորամասերի պարբերաբար ստուգումների արդյունքում ի՞նչ է բացահայտել այդ մասով։ «Ստուգումների արդյունքում այդպիսի բաներ չեմ տեսել և այդպիսի բաներ չեմ բացահայտել»,– «Ժողովուրդ»–ի հետ զրույցում ասել Է ռազմական տեսուչը»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել