«Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում ուշագրավ զարգացումներ են սկսվել։ «Ժողովուրդ»–ին հասած լուրերի համաձայն՝ «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալները ՔԿՀ ղեկավարությանը ներքին կարգով հասկացրել են, որ անկախ ցուցումներից՝ իրենք ՀՀԿ-ին, միևնույն է, ձայն չեն տալու։ Այս լուրը շատ է հուզել «Արմավիր» ՔԿՀ պետ Նավասարդյանին։ Եվ նա ապրիլի 2-ին կայանալիք ԱԺ ընտրություններում ՀՀԿ օգտին ՔԿՀ-ից ձայներ ստանալու համար դիմել է «զոն նայողների» օգնությանը։ Մեր տեղեկություններով՝ Տիգրան Նավասարդյանն այս հարցում շահագրգռված է երկու պատճառով. նախ՝ՔԿՀ–ները գործում են ՀՀ արդարադատության նախարարության ենթակայության տակ, իսկ նախարարը, ինչպես հայտնի է՝ ՀՀԿ ցուցակի առաջին եռյակում է։ Եվ ըստ այդ, Նավասարդյանի հետագա պաշտոնավարման հարցը կապված է հենց ՀՀԿ ստացած ձայներից»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել