«Նոր ԸՕ համաձայն՝ թեկնածուները չեն կարող ընտրատեղամասերում վստահված անձ ունենալ, այդ իրավունքը տրված Է կուսակցություններին։ Սա նշանակում Է, որ տեղամասերում ՀՀԿ ռեյտինգային թեկնածուների ձայները կարող են դրվել ՀՀԿ-ից մեկ այլ թեկնածուի անվան տակ, ով ուժեղ Է այդ ընտրատարածքում և հանձնաժողովի անդամների մեջ իր «մարդն» ունի, միևնույն Է՝ ձայները գնալու են կուսակցությանը։ Այս հարցը լրջագույնս քննարկվել Է ՀՀԿ-ում։ «Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանն այս հարցով պատասխանատու Է նշանակել նախագահականի վերահսկողական ծառայության նախկին ղեկավար Հովիկ Հովսեփյանին՝ ասելով որ որևէ մեկի ձայնը մյուսի վրա չպետք է դրվի։ «Ես բացարձակապես ռեյտինգային թեկնածուների հետ աշխատելու մտածմունք կամ միտվածություն չունեմ, որովհետև ես իմ աշխատանքն եմ կատարելու, թող իրենք մտածեն, որ մի բուլետինի անգամ սխալմունք թույլ չտան»,– «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է Հ. Հովսեփյանը»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել