Image result for pkkԻրաքյան Քուրդիստանի՝ ՔՌԿ-ի առաջնորդ Մասուդ Բարզանիի Թուրքիա կատարած այցելությունից ժամեր անց Իրաքի հյուսիս-արևմուտքում գտնվող Խանասոր բնակավայրում սկսվել են Քուրդիստանի աշխատավորական կուսակցությանը (PKK) հարող քրդական ինքնապաշտպանական ուժերի (եզդիական) և, այսպես կոչված, Ռոժավա-փեշմերգաների (Իրաքյան քրդերի կողմից ստեղծված կառույց) միջև բախումներ:
Ըստ տարածվող տեղեկությունների՝ երկու կողմից էլ կան զոհեր:
PKK-ն արդեն պահանջել է, որ բարզանիականները՝ Ռոժավա-փեշմերգաները դուրս գան Խանասորից:
Այս հատվածը կռվախնձոր է հանդիսանում ՔՌԿ-ի և PKK-ի միջև: Այն Իրաքի եզդիներով բնակեցված Սինջարում է գտնվում, որի շուրջ նույնպես անհամաձայնություններ կան քրդերի շրջանում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել