Картинки по запросу վահագն սարոյանԹուրքի մնացորդ հարևան երկրում տեղեկատվական կայքի աշխատակիցներն ու ղեկավարները սթրեսի մեջ են ու ամեն աշխատանքի գնալիս «տանեցիներին կուշտ հաջող են ասում», քանի որ հայտնի չի՝ այդ օրը կձերբակալե՞ն, թե՞ հաջորդ օրը:

Խոսքի ազատությունը «ճաղերի հետևից» հարգող Ադրբեջանում նոր օրենք են ընդունել էլեկտրոնային մամուլի մասին: Օրենքի կետերն ընթերցում եմ ու հասկանում, որ Ադրբեջան տեղ խոսքը ոչ թե ազատ չէ, այլ ընդհանրապես գոյություն չունի, այսուհետ կայքերն էլ առաջնորդվելու են «հոտային սինդրոմով»:

Ուշագրավ մի հատված մեջբերեմ վերոհիշյալ օրենքից՝ «Արգելվում է Ադրբեջանի «.az» տիրույթում գրանցված կայքերին իրենց հարթակներում շրջանառել նյութեր ազգային, ռասսայական և կրոնական թշնամանքի մասին, սահմանադրական կարգի բռնի փոփոխման մասին, տարածքային ամբողջականության խախտման մասին, իշխանության բռնի զավթելու և պահելու, զանգվածային անկարգությունների կազմակերպման մասին և այլն»: Այս շարքը բավականին բազմազան է ու դեռ երկար թվարկելի, սակայն այս թվարկված ընդհանուր ձևակերպումներից հասկանալի է, որ Ադրբեջանում էլեկտրոնային մամուլը ոչ միայն գրաքննության է ենթարկվելու, այլ խստագույնս բանտարկվելու է: (Ֆաթուլաևի ականջը կանչի):

Ի դեպ՝ արգելված խորագրերի ձևակերպումներն այնքան ընդհանուր են արված, որ կամայական նյութ կարող է ցանկության դեպքում տեղավորվել արգելքների շրջանակներում և պատիժ կիրառել տվյալ կայքի նկատմամբ:

Շարքը թվարկելուց հետո նշվում է, որ եթե հանդիպեն այս արգելված խորագրերի մեջ տեղավորվող նյութեր, ապա կարճ ժամանակ է տրվում, որպեսզի նյութը հեռացվի կայքից, իսկ առարկելու դեպքում նախատեսվում է կայքի ժամանակավոր անհասանելիություն՝ ընդհուպ մինչև պատիժ, ենթադրվում է ազատազրկում:

Այս օրենքի ընդունելու ժամանակն ու մոտիվացիան հասկանալի է: Տեղեկատվական պատերազմում իրեն ապահովագրում է Ադրբեջանը: Մի բան հստակ է, որ Ադրբեջանում խուճապը խոր արմատներ է ձգում, ուստի սահմանային միջադեպերի, զոհերի, ավերվածությունների ու նման նյութերի շրջանառումը այսուհետ արգելվելու է կայքերում, ինչը հղի է ավելի մեծ ռեզոնանսով պայթելու հավանականությամբ: Զսպանակն այդքան չեն լարում, որովհետև առաջին հարվածը լաողին է կպչում. բնականաբար, սա չեն գիտակցում Ադրբեջանում:

Ադրբեջան փուչիկի պայթելու ժամանակը մոտենում է. այս օրենքը դրա մասին է խոսում: Այդ երկրի թաղումը՝ շուտով, իսկ թաղման արարողությունը սկսել են էլեկտրոնային մամուլից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել