Ֆերնանդո Տորեսը դուրս է գրվել հիվանդանոցիցBarometer.am-ը գրում է.

Մադրիդի "Աթլետիկոյի" իսպանացի հարձակվող Ֆերնանդո Տորեսը, որը գլխի վնասվածք էր ստացել "Դեպորտիվոյի" հետ խաղի վերջնամասում, դուրս է գրվել հիվանդանոցից:

"Շնորհակալ եմ բոլորին աջակցության համար: Անհամբերությամբ սպասում եմ, թե երբ կկարողանամ նորից մարզվել",- Տորեսի խոսքը մեջբերում է "Աթլետիկոյի" պաշտոնական կայքը:

32-ամյա ֆուտբոլիստը մրցակցի հետ բախումից հետո ընկնելիս գլխով հարվածել էր խոտածածկին և կորցրել գիտակցությունը, ինչից հետո նրան պատգարակի օգնությամբ դուրս էին բերել խաղադաշտից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել