Картинки по запросу բանակԻնչպես տեսնում ենք, այս օրերին սահմանային լարվածությունը շարունակվում է: Ադրբեջանական ղեկավարությունը սեփական իշխանությունը պահպանելու և երկրի տնտեսական և այլ խնդիրներից բնակչության ուշադրությունը շեղելու նպատակով պարբերաբար սադրանքների է դիմում: Բացի այդ՝ ալիևյան կլանը ցանկանում է ժողովրդի աչքում արդարացնել Ադրբեջանի համար տնտեսապես դժվարին օրերին միլիոնավոր դոլարների ռազմական տեխնիկայի գնումը, իսկ մյուս կողմից ներդնում է մեդիա ռեսուրսների տոտալ վերահսկողություն:

Այս պարագայում բացառված չէ նաև, որ Ադրբեջանը արկածախնդրության գնա, հատկապես որ շուտով լրանում է ապրիլյան քառօրյա պատերազմի մեկ տարին: Երևանը և Ստեփանակերտը պատերազմ չեն ցանկանում, սակայն եթե Ադրբեջանը փորձի պատերազմական իրավիճակ ստեղծել, ապա հայկական կողմը կիրառելու է իր զինանոցի ողջ պարունակությունը:

Տարածաշրջանում լայնածավալ պատերազմի զսպող գլխավոր գործոնը սահմանին կանգնած հայ զինվորն է, ով, ինչ գնով էլ լինի, կատարելու է իր առջև դրված խնդիրը: Հայ զինվորը հստակ գիտակցում է, թե ինչի համար է պայքարում, հենց սրանով էլ հայ զինվորը մեծ առավելություն է ձեռք բերում հակառակորդի նկատմամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել