Картинки по запросу ավծՀաշվի առնելով ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները՝ կարելի է փաստել, որ Հայաստանում 2017 թվականի հունվարին սպառողական գների ինդեքսը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 0.6 տոկոսով:

Շինարարության ճյուղում գները նախորդ տարվա հունվարի նկատմամբ նվազել են 3.9 տոկոսով: Գնանկում է արձանագրվել նաև գյուղատնտեսական ոլորտում, որտեղ արտադրողների իրացման գների ինդեքսը նվազել է 2.6 տոկոսով։ Գնանկում է արձանագրվել նաև գյուղարտադրության միջոցների գնման ինդեքսում, որտեղ այն հունվարին կազմել է 6.3 տոկոս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել