«Թեկնածուներից մեկն Էլ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության փաստաթղթաշրջանառության և իրավական համակարգման բաժնի պետ Արծրուն Նաջարյանն Է, որը ժամանակին որպես մեղադրյալ անցել Է աղմկահարույց քրեական գործով։ «Ժողովուրդ» օրաթերթը փետրվարի 22-ի իր համարում անդրադարձել Էր ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում նրա աշխատած տարիներին կատարված չարաշահումների գործին։ Մասնավորապես Նաջարյանին մեղադրանք Էր առաջադրվել 2010-2013թթ ընթացքում վարչական տուգանքներ կիրառելու վերաբերյալ համապատասխան աշխատանքները չկատարելու համար, և արդյունքում պետությանը հասցվել Էր 8 միլիոն 320 հազար դրամի վնաս։ Արդեն դատարանում նրա դեմ հարուցված քրեական գործը կարճվել Էր՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով։ Ուշադրություն դարձրեք՝ դատարանը ՀՀԿ-ական պաշտոնյայի արած հանցանքը չի հերքել, պարզապես նրան պատասխանատվության չեն ենթարկել, քանի որ վաղեմության ժամկետն անցել Է։ Ու հիմա նա թեկնածու Է»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել