Սիրիայի ԶՈՒ բարձրագույն հրամանատարությունը պաշտոնապես հայտարարեց սիրիական բանակի կողմից դաշնակից ուժերի աջակցությամբ, համաշխարհային պատմամշակութային նշանակության Պալմիրա քաղաքն «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման զինյալներից արդեն երկրորդ անգամ ազատագրելու մասին: Այս անգամ, իսլամականները քաղաքն իրենց վերահսկողության տակ պահեցին մոտ 3 ամիս՝ նոր ավերածություններ իրականացնելով և անդառնալի կերպով վնասելով պատմամշակութային բազմաթիվ հուշարձաններ, ճարտարապետական կոթողներ:
Հաշվի առնելով ԻՊ-ի շուրջ ստեղծված բարդագույն իրավիճակը, նրա դեմ իրականացվող համակողմանի ռազմագործողությունները՝ կարելի է կանխատեսել, որ Պալմիրան գոնե այս ահաբեկչական կառույցից ազատագրվեց վերջնականապես...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել