Պայքարի այս հինգ տարիների ընթացքում, ով մասնակցել է հավաքներին ու գիշերել է Ազատության հրապարակում, միլիոնավոր անգամներ լսած կլինի «մի՞թե մնացածը քնած են ու անտարբեր, ինչու՞ չեն ուզում ՏԵՐ կանգնել իրենց իրավունքներին, ինչու...»:
Ավաղ, այսօր էլ այս նույն խոսքերը հնչում են...
Երևի, Աստված հեռու պահի, վաղն էլ հնչեն...
Ավելի հզոր կլիներ, որ այդ խոսքերն անցնեին պատմության գիրկը: 
Մի բան հստակ է՝ ով էլ որ լինի առաջնորդ, հզոր է Ժողովրդով...
Այնպես որ, առաջնորդներին փնովելը կնշանակի ինքնափնովում:
Փոխադարձ կշտամբանքները՝ ինքնապառակտում...
Երբ թիրախը որոշակի է, մանր տարաձայնություններից օգուտ չի լինում... Դրանք լուծելու ժամանակն առջևում է...
Հավաքականություն նշանակում է ՄԵԿ թիրախ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել