Արյունը նոսրացնող մթերքներBarometer.am-ը գրում է.

Կաթված, ինֆարկտ, տրոմբոֆլեբիտ, երակների վարիկոզ լայնացում, թութք… Ի՞նչ ընդհանուր բան կա այս հիվանդությունների մեջ: Բանն այն է, որ դրանց առաջացման պատճառներից մեկը թանձր արյունն է: Թանձրության պատճառով այն չի կարողանում ազատ շարժվել արյունատար անոթներով (հատկապես ուղեղի անոթներով) և տեղափոխել սննդարար նյութերն ու թթվածինը, ինչն էլ հանգեցնում է ներքին օրգանների թթվածնային քաղցի:

Շատերը գիտեն, որ թանձր արյունը կարելի է նոսրացնել, բայց չեն էլ կռահում, որ դա կարելի է անել առանց թանկ դեղամիջոցների՝ ընդամենը թեթևակի փոխելով ամենօրյա սննդակարգը:
Եվ այսպես, ի՞նչ է պետք անել, որպեսզի արյունն ազատ շրջանառություն կատարի: Ահա մի քանի պարզ խորհուրդ:

1. Շատ ջուր խմեք: Մարդկանց 90% շատ քիչ ջուր է խմում: Խոսքը վերաբերում է սովորական ջրին, ոչ թե հեղուկներին: Չափահաս մարդը, իր քաշից կախված, պետք է օրական խմի 2-2,5լ ջուր, իսկ շոգ եղանակին՝ ավելի շատ: Ձեր երեխաներին սովորեցրեք ջուր խմել: Մաքուր ջուրը թրոմբների առաջացման դեմ առաջին և ամենահզոր միջոցն է:

2. Արյունը նոսրացնող մթերքներ են՝
• ձիթապտղի և կտավատի յուղերը,
• խնձորի քացախը և կիտրոնը,
• սոխն ու սխտորը (սխտորի կանոնավոր օգտագործումը կիսով չափ նվազեցնում է թրոմբների առաջացման հավանականությունը),
• արևածաղկի սերմերը և ծլացրած ցորենը,
• կակաոն և դառը շոկոլադը,
• ձկնեղենը և ձկան յուղը,
• ճակընդեղը, պոմիդորն ու պոմիդորի հյութը,
• վարսակի շիլան,
• մորին, հաղարջը, գետնամորին, բալն ու կեռասը,
• կոճապղպեղը, դարչինը:
Ամեն օր այս ցուցակից 2-3 մթերք պետք է լինի ձեր օրաբաժնում:

3. Արյունը թանձրացնող մթերքներ են.
• երշիկները, ապխտած մթերքները,
• սպիտակ հացը,
• ոսպը,
• մասուրը,
• բանանը և մանգոն,
• շատ խոտաբույսեր՝ հազարտերևուկը, եգիպտացորենի թելիկները, կատվախոտը, եղինջը, սրոհունդը: Խոտաբույսերը ոչ մի դեպքում չի կարելի անընդհատ խմել: Դրանք պետք է ընդունել կուրսերով:

4. Արյան մածուցիկությունը զգալիորեն մեծացնում են՝
• ծխելն ու ալկոհոլը,
• աղը, միզամուղ, հորմոնալ և հակաբեղմնավորիչ միջոցները, ինչպես նաև «վիագրան»:

5. Ավելի շատ շարժվեք, քայլեք, զբաղվեք ֆիզկուլտուրայով, եղեք մաքուր օդում:

Առողջ եղե՛ք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել