paris-travel-guide-ledeAraratnews.am-ը գրում է.

Հինգշաբթի Փարիզի եւ մայրաքաղաքի շրջանային 9 վարժարաներին հասանելիությունը արգելափակել են երիտասարդ ցուցարարները, որոնք բողոքում են ոստիկանական բռնությունների դեմ: Այս մասին հաղորդում է AFP-ն:

Փարիզի ռեկտորատի տեղեկություններով՝ հինգշաբթի առավոտյան 9 վարժարաններ արգելափակվել են, եւս 9-ի աշխատանքը մասամբ խաթարվել է: Նշվում է, որ ավելի ուշ մի քանի արգելապատնեշներ հանվել են: Վարժարանների մուտքերը փակվել են աղբամաններով, որոնց մի մասը հրկիզվել է:

Ոստիկանությունից գործակալությանը հայտնել են, որ 5 մարդ ձերբակալվել է ոստիկանների վրա տարբեր իրեր նետելու համար: Փարիզում եւ մայրաքաղաքային շրջանում խափանվել է մոտ 30 ուսումնական հաստատության աշխատանքը:

Օնե-սու-Բուա կոմունայում մոտ 200 մարդ հավաքվել է Բուալո վարժարանի շենքի դիմաց: Ոստիկանական աղբյուրները հայտնել են, որ որոշ երիտասարդներ փորձում են իրավապահների հետ բախումներ սկսել՝ նրանց վրա զանազան իրեր նետելով: Դրանից զատ, հակառասիստական շարժումների կոչերից հետո մի քանի 100 երիտասարդ հավաքվել է Փարիզի Ազգերի հրապարակում: Հանրահավաքն ընթանում է ոստիկանության աչալուրջ հսկողությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել