Картинки по запросу Հայ-իրաքյանՀայաստանը և Իրաքը ձևավորել են հարաբերությունների բարձր մակարդակ: Երկկողմ համագործակցության ոլորտում վերջին 5-6 տարիների ընթացքում էական առաջընթաց է արձանագրվել, մասնավորապես՝ Երևանում վերաբացվել է Իրաքի Հանրապետության դեսպանությունը, գումարվել են տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան համատեղ միջկառավարական հանձնաժողովի նիստեր, գործարար համաժողովներ, բացի այդ՝ տարեցտարի ավելանում է երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը, զբոսաշրջային ժամանակահատվածում գործում են ուղիղ ավիաչվերթներ Բաղդադ-Էրբիլ-Երևան ուղղություններով:

Հայ-իրաքյան հարաբերություններում առևտրատնտեսական համագործակցությունն առավել դրսևորվում է իրաքյան Քուրդիստանում, որը մասնավորապես պայմանավորված է ինչպես անվտանգության, այնպես էլ նպաստավոր այլ գործոններով: Քուրդիստանը, լինելով Իրաքի կազմում, ունի ինքնավար կարգավիճակ, որտեղ գործում են երեք տասնյակից ավել օտարերկրյա ներկայացուցչություններ:

Հաշվի առնելով արդյունավետ երկկողմ համագործակցություն զարգացնելու անհրաժեշտությունը՝ Քուրդիստանում առավել ստվարանալու միտում ունեցող Իրաքի հայ համայնքի, ինչպես նաև առևտրատնտեսական գործունեություն ծավալող Հայաստանի գործարար շրջանակների առկայությունը, ապրանքաշրջանառության կայուն աճը, և հիմք ընդունելով Հայաստանի և Իրաքի միջև հայտագրերի փոխանակման միջոցով ձեռք բերված համաձայնությունը՝ գործադիրը հավանություն է տվել «Իրաքի Հանրապետության Էրբիլ քաղաքում ՀՀ գլխավոր հյուպատոսություն ստեղծելու մասին» նախագծին: Հյուպատոսության ստեղծումը կարևոր քայլ կլինի երկկողմ արդյունավետ համագործակցության զարգացման ճանապարհին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել