Image result for Սալման իբն Աբդ ալ-Ազիզ ալ-ՍաուդՄերօրյա աշխարհի ամենայուրօրինակ միապետություններից մեկի՝ Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման իբն Աբդ ալ-Ազիզ ալ-Սաուդն 9-օրյա այցով ժամանել է Ինդոնեզիա: Այս ճանապարհորդությանը սաուդյան միապետը նախապատրաստվել է ամենայն պատասխանատվությամբ՝ թագավորին վայել հարմարավետությամբ ու ճոխությամբ՝ ընդհանուր առմամբ իր հետ տանելով 459 տոննա ուղեբեռ, որից ամենաանհրաժեշտը՝ Mercedes-Benz S600 մոդելի երկու ավտոմեքենա, երկու շարժական վերելակ, իսկ այցի ընթացքում նրան ուղեկցելու են 1500 մարդ, նրանց թվում՝ 10 նախարար և 25 գահաժառանգ. թագավորական պատվիրակությանն ու նրա ուղեբեռը տեղափոխելու համար անհրաժեշտ է եղել 36 ինքնաթիռ:

Միգուցե այցի պատմական բնույթն է ստիպել սաուդյան միապետին նման կերպ՝ ամենայն մանրախնդրությամբ նախապատրաստվել դրան, քանի որ ի վերջո իսլամական աշխարհի կարևորագույն պետություններից մեկի առաջնորդը 47 տարվա ընդմիջումից հետո այցելում է ամենամեծաթիվ մահմեդական բնակչություն ունեցող երկիր, հետևաբար տպավորություն գործելը ևս կարևոր առանձնահատկություն է այս այցի համար:

Հ.Գ. Եվս մեկ կարևոր մանրուք՝ բարձրաստիճան հյուրերի անվտանգության ապահովման համար Ինդոնեզիայի իշխանությունները տրամադրել են 10 հազար ոստիկան. հիրավի, թագավորին վայել ընդունեկություն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել