Картинки по запросу կառավարությունՊետության կողմից ներդրումների դիմաց տրամադրվող հարկային արտոնությունները ունեն երկարաժամկետում լրացուցիչ ֆինանսական հոսքեր ներգրավելու միտում:

Թույլ տալով ընկերություններին հիմնավորվել կամ զարգանալ շուկայում՝ հեռանկարում ստեղծվում է հնարավորություն ոչ միայն ավելացնել արտադրության ծավալը, այլ նաև բացել լրացուցիչ աշխատատեղեր:

Գործադիր մարմնի որոշմամբ ներդրումային ծրագրի շրջանակներում հիդրոէներգոկասկադ կառուցող ընկերությանը տրվել է տեխնոլոգիական սարքավորումներ, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասեր, հումք և նյութեր ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն:

Արտոնությունը թույլ կտա ընկերությանը զարգանալ շուկայում և ավելացնել աշխատատեղերի քանակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել