Картинки по запросу իպԻսլամականների լրատվական ռեսուրսներում մի տեսանյութ է տարածվել, որը Չինաստանին ուղղված սպառնալիք է պարունակում: Մասնավորապես ծագումով ույղուր զինյալներից մեկը սպառնում է, որ խալիֆայության զինվորները վերադառնալու են Չինաստան և զենքի միջոցով արյուն են թափելու այնտեղ:
Հիշեցնեմ, որ Չինաստանի Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանի մոտ 10 մլն թյուրքական ծագում ունեցող ույղուրական բնակչությունը Սիրիայում և Իրաքում ներկայացված է մոտ 3000 զինյալով:
Իսկ Չինաստանին ուղղված նման բնույթի տեսագրություններ շատ են եղել ույղուրների, հատկապես Արևելյան Թուրքիստանի իսլամական շարժման կողմից, որը ակտիվորեն մասնակցում է Սիրիայում և Իրաքում ընթացող ջիհադին՝ ֆինանսավորվելով և հովանավորվելով Թուրքիայից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել