Մ.թ.ա. 44 թ. - սպանվեց Հռոմի դիկտատոր Հուլիոս Կեսարը (ծնվ. մ.թ.ա. 100 թ.):
1820թ. - Մենը դարձավ ԱՄՆ-ի 23-րդ նահանգը։
1892թ. - ամերիկացի գյուտարար Ջեսս Ռենոն արտոնագրեց առաջին շարժասանդուղքը:
1892թ. - հիմնադրվեց անգլիական «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբը:
1919թ. - ծնվել է Ջորջ Ավագյանը, ամերիկահայ պրոդյուսեր, ջազի նշանավոր դեմքերից, եղել է Դեյվ Բրուբեքի, Լուի Արմսթրոնգի, Մայլս Դևիսի և շատ այլոց պրոդյուսերը։
1921թ. - Բեռլինում հայ վրիժառու, «Նեմեսիս» օպերացիայի անդամ Սողոմոն Թեհլերյանը գնդակահարում է Մեծ Եղեռնի կազմակերպիչ-ոճրագործներից մեկին` Թալեաթ փաշային:
1924թ. - գործարկվեց Երևանի բամբակազտիչ գործարանը:
1935թ. - ծնվել է Լեոնիդ Ենգիբարյանը, կրկեսի և էստրադայի հայ նշանավոր դերասան (մահ. 1972)։
1944թ. - պաշտոնապես հաստատվեց ԽՍՀՄ օրհներգը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել