Картинки по запросу լարսՀաճախ եղանակային պայմանների պատճառով Լարսի ճանապարհի օգտագործումը դառնում է անհնարին, ինչի արդյունքում խաթարվում է ապրանքաշրջանառության անընդատությունը, որը լուրջ խնդիրներ է առաջացնում տնտեսվարողների համար:

Մեր տնտեսության համար մեծ նշանակություն ունեցող ցամաքային այս ճանապարհն ամենայն հավանականությամբ կունենա այլընտրանք:

Խնդրի լուծումն ունի ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական նշանակություն, քանի որ այն գտնվում է Ռուսաստանի և Վրաստանի ճանապարհային հաղորդակցության տիրույթում:

Լարսի այլընտրանքային ուղու առկայությունը հնարավորություն կտա լուծել մի շարք հարցեր: Ոչ պակաս կարևոր է այն հանգամանքը, որ այն կարող է դառնալ հայ-վրացական հարաբերությունների խթանման նոր միջոց: Հիշեցնենք, որ Վրաստանը Հայաստանի համար ապրանքների սպառման երկրորդ շուկան է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել