Հիմնային մետաղների արտադրական «boom»Եթե ուսումնասիրենք ազգային վիճակագրական ծառայության 2017 թվականի հունվարի վերաբերյալ հրապարակած ցուցանիշները, ապա կփաստենք, որ տարեսկզբին ավելացել է
ալյումինե փայլաթիթեղի, մոլիբդենի խտանյութի և
ֆերոմոլիբդենի արտադրության ծավալները:

Համեմատության համար պետք է նշել, որ ալյումինե փայլաթիթեղի արտադրության ծավալները կազմել են 2 հազար 652 տոննա, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 14.3 տոկոսով:

Դրանից զատ՝ 4.9 տոկոսով ավելացել է մոլիբդենի խտանյութի, ինչպես նաև ֆերոմոլիբդենի արտադրությունը: Վերջինի դեպքում դրական տարբերությունը կազմել է 23.7 տոկոս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել