Image result for եահկ մինսկի խումբԱդրբեջանցի դիվերսանտների դիակների հանձնման շուրջ ձեռքբերված պայմանավորվածություններից անմիջապես հետո, ինչպես միշտ, ադրբեջանական կողմը բարի կամքի դիմաց գնաց իրավիճակի կտրուկ սրացման: Հայկական կողմի մարդասիրական քայլերը ոչ միայն չեն ընդունվում հակառակորդի կողմից, այլ նաև դիտվում են որպես թուլության նշան: Կարծում եմ, որ վաղուց ժամանակն է, որպեսզի հայկական կողմը հայտարարի ժամանակավոր հիմունքներով արցախյան հիմնախնդրի կարգավորման շուրջ ընթացող բանակցություններին` հայկական կողմի մասնակցության միակողմանի դադարեցման մասին, քանի որ նախ` մենք չպետք է բանակցենք մի հակառակորդի հետ, որն ընդունակ է գլխատել մեր զինվորներին, անմարդկային դաժանություններ ցուցաբերել խաղաղ բնակչության նկատմամբ: Բանակցությունների դադարեցման երկրորդ պատճառն այն է, որ արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը չի ծառայում իր բուն առաքելությանը և չունի պատժիչ գործողությունների մարտավարություն: Ստեղծված իրավիճակում հայկական կողմին մնում է հայտարարել, որ զարգացումների նման տրամաբանության համատեքստում հիմնախնդրի կարգավորումը դիտում է միայն ռազմական ճանապարհով: Սա ամենևին էլ չի ենթադրում պատերազմի բացահայտ հայտարարում հակառակորդի նկատմամբ, այլ ընդամենը մարտավարության կտրուկ փոփոխություն, որը թերևս համահունչ է հակառակորդի ներկայիս դիրքորոշմանը: Մեզ պարտադրված պատերազմը հաղթական ավարտին հասցնելն այլընտրանք չունի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել