Չնայած կինը գաղտնիք է, կնոջ մարմնի մասին գիտական փաստերը կարող են շատ բան հուշել այդ առեղծվածի բացահայտման ճանապարհին։

1. Կանացի մազերի պարագիծը երկու անգամ փոքր է, քան տղամարդունը։

2. Կանացի սիրտն ավելի արագ է բաբախում, քան տղամարդունը։

3. Կանայք կոպերը երկու անգամ ավելի արագ են թարթում, քան տղամարդիկ։

4. Կանանց կապվածությունը տղամարդկանց հետ ավելի ուժեղ է, քան տղամարդկանցը՝ կանանց։ Այդ իսկ պատճառով կանայք, որպես կանոն, ավելի շատ են ձգտում ընտանիք կազմել։ Դա կախված է օքսիտոցինի մակարդակի բարձրացման, ինպես նաև այն բանի հետ, որ կանանց մոտ լավ են զարգացած ուղեղի այն հատվածները, որտեղ կուտակվում է երկար կապվածությունը։

5. Կանայք տղամարդկանցից դանդաղ են այրում ճարպերը՝ օրական մոտավորապես 50 կալորիայով պակաս։

6. Կանանց մոտ իմունիտետն ավելի ամուր է։

7. Գլխուղեղի կեղևը կանանց մոտ ավելի հաստ է, քան տղամարդկանց մոտ, և դրանում 30%-ով շատ են միացումները։ Հենց այդ պատճառով է, որ կանայք ավելի լավ են լուծում միաժամանակյա խնդիրները։

8. Կանայք արտասվում են տարեկան միջինը 30-ից 64, տղամարդիկ՝ ընդամենը 6-17 անգամ։

9. Կանանց 30%-ի մոտ հղիության շրջանում առաջանում է ոչ ուտելի առարկաների նկատմամբ ցանկություն։

10. Կանանց մոտ ավելի շատ են ցավային ռեցեպտորները, սակայն էստրոգենի պատճառով, որոնք արգելափակում են բորբոքային գործընթացները, կանայք, ընդհանուր առմամբ, ավելի հեշտ են ցավը տանում։

11. Կանանց լեզվի վրա ավելի շատ են համային ռեցեպտորները։

12. Կանայք տղամարդկանցից ավելի լավ են տարբերում գույները, քանի որ գույնի որոշումն ամնիջականորեն կապված է Х քրոմոսոմների հետ։

13. Կնոջ կուրծքը մկանային հյուսվածքներ չի պարունակում։

14. Կանացի մաշկը 10 անգամ ավելի զգայուն է, քան տղամարդունը։

15. Կանանց մկաններն ու հանգույցներն ավելի առաձգական են, այդ իսկ պատճառով նրանք ավելի ճկուն են։

16. Կանայք տղամարդկանցից ավելի լավ են ընկալում բարձր հաճախականությամբ ձայները։

17. Կնոջ ուղեղի էներգետիկ ակտիվությունը քնի ժամանակ նվազում է ընդամենը 10%-ով, այդ իսկ պատճառով կնոջ քունն ավելի մակերեսային է։

18. Կանայք տղամարկանցից ավելի լավ են տարբերում քաղցր համի երանգները։

19. Կանայք տղամարդկանցից ավելի վատ են կողմնորոշվում տարածության մեջ։ Զուգահեռ ավտոկայանում ստացվում է տղամարդկանց 82%-ի մոտ, իսկ 71%-ի մոտ՝ մի անգամից։ Կանանց մոտ այս ցուցանիշը ամնխիթարական է։ Նրանց միայն 22%-ին է դա հաջողվում, իսկ վերջիններիս 2/3-ին դա առաջին անգամից չի հաջողվում։

20. Խոսքի համար կանանց մոտ պատասխանատու են միանգամից ուղեղի երկու կենտրոն, այդ իսկ պատճառով կանայք առանց դժվարության օրական արտաբերում են մինև 8000 բառ, օգտագործում մինչև 3000 ձայն և մինչև 10 000 ոչ տեսողական ազդանշան։ Այդ ցուցանիշները տղամարդկանց մոտ երկու անգամ ցածր են։

21. Կանաց մոտ ի ծնե հոտի զգացողությունն ավելի է զարգացած, քան տղամարդկանց մոտ։

22. Կանանց 80%-ի մոտ մի կուրծքը (որպես կանոն՝ ձախը) ավելի մեծ է։

23. Կանանց մոտ շրջագծային տեսողությունն ավելի է զարգացած, տղամարդկանց մոտ՝ թունելայինը։

24. Կնոջ կուրծքն արձագանքում է ջերմությանը։ Ջերմությունից այն դառնում է ավելի փափուկ, պտուկները՝ մեծանում են։

25. Կնոջ՝ օրգազմի հասնելու ժամանակը 10-ից 20 րոպե է։ Տղամարդկանց միջինը բավական է չորս րոպեն։

26. Կնոջ պարանոցն ավելի շարժունակ է, այդ իսկ պատճառով, երբ նրան կանչում են, նա գլուխը շուռ է տալիս։ Տղամարդը սովորաբար շրջվում է ամբողջ մարմնով։

27. Ճաղատացումը Х քրոմոսոնով պայմանավորված գործընթաց է, այն տղամարդիկ ժառանգում են իրենց մայրերից։

28. Երկու X քրոմոսոմի առկայության պատճառով կանանց մոտ ավելի հազվադեպ են բարդացումները և քրոնիկ հիվանդությունները։

29. Պրոգեստերոն, կորտիզոլ և էստրադիոլ հորմոնների բարձր մակարդակը, հատկապես դաշտանային շրջանում, կանանց մոտ ավելացնում է անհանգստության և վտանգի զգացողությունը։ Այդ իսկ պատճառով կանայք ենթագիտակցորեն տղամարդկանցից ավելի լավ են զգում վտանգի առկայությունը։

30. Կնոջ կողմից հավաքած յուրաքանչյուր կիլոգրամ կրծքի քաշն ավելացնում է 20 գրամով։ Կա նաև հակառակ կապվածություն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել