Այսօր գարնան առաջին օրն է, իսկ դա նշանակում է, որ շուտով (եթե ոչ արդեն) մարդկության գեղեցիկ կեսին մտահոգող թիվ մեկ խնդիրը լինելու է «ինչ հագնել» ավանդական, չհնացող ու կանացի մտահորիզոնում ամենաշատը թափառող հարցը: Իսկ ինչը, եթե ոչ շոպինգը կլուծի այս խնդիրը: Սակայն այս պարագայում էլ առաջանում է հարց երկրորդը՝ ի՞նչ գնել...

Աշխարհահռչակ նորաձևության տներն արդեն ներկայացրել են իրենց «գարուն-ամառ 2017» հավաքածուները, որոնց հետևելով՝ կարելի է հստակ պատկերացում կազմել՝ ինչ երանգներ, ինչպիսի ձևվածք, ինչ համադրումներ ու նաև ինչպիսի դիմահարդարումն են լինելու ամենանորաձևն այս գարնանն ու ամռանը:

Կանացիություն, մեղմ երանգներ, մինիմալ դիմահարդարում․ սա այն է, ինչը թելադրում է CHANEL նորաձևության տունը այս սեզոնի համար: Փայլեր, փետուրներ, ժանյակ ու ասեղնագործ նախշեր. էլեգանտ շքեղության իսկական հրավառություն՝ CHANEL-ի «գարուն-ամառ 2017» Haute Couture ցուցադրությանը, որը հունվարի է եղել. դիտել այս տեսանյութն ու չզգալ գարնան շունչը, անհնար է.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել