Похожее изображениеՇատ կարևոր է, որ պետությունը քայլի ժամանակին համընթաց: Ներկայումս գրեթե բոլոր պետություններում էլ լուրջ աշխատանքներ են տարվում արևային էներգիայի արտադրման ուղղությամբ և ընդհարապես էներգիայի այդ աղբյուրի կիրառումն արդեն բավականին մեծ ծավալների է հասնում ամբողջ աշխարհում:

Արեգակնային էներգիան Հյաաստանում ունի հեռանկարային էներգիայի աղբյուր դառնալու բոլոր հնարավորությունները: Եվ այսպես՝ այս տարվա ամռանը ՀՀ-ում կսկսվի արևային վահանակների արտադրությունը, որի համար նախնական փուլում նախատեսվել է իրականացնել 315 միլիոն դրամի ներդրում, որի դեպքում կստեղծվի ավելի քան 50 նոր աշխատատեղ: Հատկանշական է, որ այս նոր արտադրական ձեռնարկությունը եզակին կլինի մեր տարածաշրջանում: Ընկերությունը սկզբնական շրջանում արևային վահանակներ կմատակարարի ներքին շուկայի համար, իսկ հետագայում դրանք կարտահանվեն նաև այլ երկրներ։

Սպասենք, տեսնենք՝ արդյոք մեր երկիրը տարածաշրջանում կկարողանա այս ոլորտում ունենալ հաջողություններ: Ներկայիս՝ այդ ուղղությամբ տարվող աշխատանքները հուսալի են և հեռանկարային: Գործադիր մարմինը որոշել է արևային վահանակներ արտադրող ընկերությանը իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ազատել մաքսատուրքից՝ ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծման համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել