Ընտրողների քանակը ու «շուխուրը»:

2 լուր ունեմ, լավ և «վատ»:
1. Չակերտավոր «վատ» լուրս նրանում է, որ ընտրողների թվաքանակի շուրջ բարձրացրած աղմուկն անտեղին է, նույնիսկ իմ սֆաթագրքընկեր Ստյոպա Սաֆարյանի կողմից: Չգիտեմ, թե ոստիկանությունը ինչ բացատրություն է տվել, ես չզլացա և բացեցի վիճակագրության դեմոգրաֆիական տվյալները: Պարզվեց, որ 2012 թվականը ընտրողների քանակի պիկն է, որից հետո մի երկու տարի կայուն է վիճակը, իսկ հաջորդ ԱԺ ընտրություններին կզգանք սրընթաց անկումը՝ հայոց ծնունդների պակասի աղետը: 
Այսպես, գնում ենք 3 տարի հետ, այսինքն վերցնում ենք 2008 թվականի 15-ից 74 տարեկանների թվերը և գումարում իրար: Ստացվում է 2՛506 հազար մարդ: Չասեմ, որ վրես մեղք եմ վերցրել և այս թվին չեմ գումարել 75-80+ տարեկաններին՝ 3 տարվա մեջ վիրտուալ սպանելով 130 հազար մարդ: Եթե մահացության ճշգրիտ թիվը հաշվենք (81 հազար մարդ), ապա ստանում ենք 2506+130-81=2՛555
Նույն մեթոդով 2008 թվականի ընտրողների քանակը ստացվում է՝ 2՛413.4 հազար մարդ: Վիրտուալ սպանությունս՝ 106.6 հազար, իրական մահացածները 80.6 հազար: Ստացվում է 2413+106.6-80.6=2439: Այս մեթոդով տարբերությունը տվեց 116 հազար աճ: 

2. Հիմա լավ լուրը: Ընտրողների կազմում երիտասարդների տոկոսը կտրուկ աճել է: Այսպես, եթե 2008 թվականին 18-34 տարեկան ընտրողների թվաքանակը եղել է 860.3 հազար մարդ, ապա հիմա նրանք կազմում են 905.2, իսկ նախորդ՝ 2007 թ. ԱԺ ընտրություններին՝ 842.2 հազար մարդ: Հիմա կոտրեք ձեր միջի ստերոտիպները, ու սկսեք ընտրապայքարը: Երիտասարդները նոր խոսքի ու որոշակի ապագայի կարոտ են: 

ՀԳ
Հոռետեսներին խնդրում եմ կատարել ինքնուրույն հաշվարկ http://armstat.am/file/article/demos_11_3.pdf  

ՀՀԳ 
Ոստիկանության հայտարարված թվից ամեն դեպքում փոքր աճ ես ստացա: Տարբերության վերաբերյալ հարցումներն ուղղել ոստիկանություն :ՃՃ

ՀՀՀԳ
Լրագրողներ ջան, միգրացիայի թվերն իրոք մի խառնեք անձնագրային տվյալների հետ: Շատերն են թողնում գնում, իսկ հաշվառումը մնում է: Հնարքի դեմ այլ հնարք կիրառելը աբսուրդ է: Փոխարենը, երբ արտասահմանում գտնվող հայրենակիցները զրկվեցին ընտրելու իրավունքից, պետք էր պահանջել ընտրական նոր ռեգիստրի կազմում՝ ըստ դիմումների, ոչ թե հին՝ «պրապիսկայի» հիման վրա ընտրությունների շարունակումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել